top of page

Կանայք Քաբուլում ցույցի են դուրս եկել իրենց իրավունքների պաշտպանության պահանջով

Oct 26, 2021
1 min read


Մի քանի կանայք Աֆղանստանի մայրաքաղաքում ցույցի են դուրս եկել՝ երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումից պահանջելով պաշտպանել իրենց իրավունքները։ Այս մասին երեքշաբթի տեղեկացնում է Aamaj News աֆղանական գործակալությունը։ «Աշխատանքի եւ կրթության իրավունքը մեր հիմնական իրավունքն է»,- գործակալությունը մեջբերում է ցույցի մասնակից կանանց կարգախոսներից մեկը։ Գործակալությունը նշում է, որ կանայք նախատեսում էին ցույց անցկացնել Աֆղանստանին աջակցության ՄԱԿ առաքելության գրասենյակի առջեւ, բայց թալիբները թույլ չեն տվել։

 
 
 

Comments


bottom of page