top of page

Կանադան եւ Դանիան կարգավորել են տարածքային վեճը

Jun 15, 2022
1 min read

Կանադան եւ Դանիան պայմանագիր են ստորագրել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում 1,3 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Հանսի կղզու տարածքային վեճի կարգավորման վերաբերյալ, տեղեկացվել է Դանիայի արտաքին գործերի նախարարության կայքում։ Ավելի վաղ այս երկրները պայմանավորվել էին, որ Հանսի կղզում սահման կանցկացվի, որը կբաժանի այն կանադական Նունավութ տարածքի եւ Գրենլանդիայի կիսաինքնավար դանիական տարածքի միջեւ։ «Այսօր Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին եւ Դանիայի արտաքին գործերի նախարար Յեփե Կոֆոդը Գրենլանդիայի վարչապետ Մուտե Բ. Էգեդեի հետ միասին Օտտավայում ստորագրել են համաձայնագիր, որը լուծում է չկարգավորված հարցերը Տարտուպալուկ/Հանսի կղզու վերաբերյալ»,- նշվել է Դանիայի արտաքին գործերի նախարարության կայքում։ Նշվել է նաեւ, որ պայմանագիրը «կարեւոր պատմական փուլ» է նշանավորում «բարեկամների եւ հարեւանների» միջեւ հարաբերություններում եւ բազմամյա բանավեճերի գագաթնակետն է։

 
 
 

Comments


bottom of page