top of page

Կանադան ԱՄՆ-ին առաջարկել է ռուսական նավթը փոխարինել կանադական նավթով

Mar 7, 2022
1 min read


Կանադայի Ալբերտա նահանգի էներգետիկայի նախարար Սոնյա Սեւիջը եւ տարածաշրջանի վարչապետ Ջեյսոն Քեննին ԱՄՆ-ին առաջարկել են ռուսական նավթի փոխարեն կանադական նավթ գնել՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:


«ԱՄՆ-ը ցանկանո՞ւմ է արդյոք ռուսական բարելները փոխարինել վենեսուելականով։ Նման բան դիտմամբ չես հնարի։ Դաժան ժամանակները պահանջում են դաժան որոշումներ: Վերջին տասնամյակի էներգետիկ քաղաքականության անմտության մասին հիշեցում։ Կանադան, որն ամենամեծ պաշարներով երրորդ տեղում է, կարող է նավթ մատակարարել ԱՄՆ-ին եւ աշխարհին»,- գրել է Սեւիջը Twitter-ի իր էջում։


Իր հերթին, Քեննին ասել է, որ պատժամիջոցների վերացումից հետո ԱՄՆ-ը ծրագրում է ռուսական նավթի արտահանումը փոխարինել «իրանական եւ վենեսուելական բռնապետություններից» ռեսուրսի ներկրմամբ։


Քաղաքական գործչի խոսքով՝ Ալբերտայի բնակիչները ուրախ կլինեն, եթե իրենց այցելի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։


«Մենք կարող ենք քննարկել ԱՄՆ-ի ամենամոտ բարեկամի եւ դաշնակցի կողմից օրական մոտ 1 միլիոն բարելի մատակարարումը»,- ասել է Քեննին՝ հավելելով, որ նախ պետք է չեղարկել Կանադայի եւ ԱՄՆ-ի սահմանին Keystone XL խողովակաշարի շրջափակումը։

 
 
 

Comments


bottom of page