top of page

Կանադայում երկարաձգել են մեկուսացման խիստ միջոցները

Apr 17, 2021
1 min read

Կանադայում երկարաձգել են մեկուսացման խիստ միջոցները առնվազն մինչև մայիսի 15-ը, հաղորդում է BBC-ը:

Օտարիոյում հայտարարել են, որ երկարաձգել են արտակարգ դրության գործողությունը, սահմանափակել ուղևորությունները եւ հսկիչ անցակետեր տեղադրել, որպեսզի ապահովեն այդ պահանջի իրականացումը:

Ժամանցի բոլոր կենտրոնները փակ են: Մարդկանց կարգելվի նաեւ հավաքվել բաց տարածքում:

Կանադայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վարակման դեպքերի մեծ մասը B.1.1.7 վիրուսի շտամն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում:

 
 
 

Comments


bottom of page