Կանադայի Լավալ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Nov 5, 2020
1 min read

Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին հայտնել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։
Բանաձևում նշվում է, որ Լավալ քաղաքը՝ • ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, • դատապարտում է Արցախի Հանրապետութան դեմ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության սկսած ռազմական ագրեսիան, • կոչ է անում Կանադայի և Քվեբեկի կառավարությանը անել հնարավոր ամեն բան՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մասնավորապես Ժնևի կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանքի համար, • Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի(Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով՝ արցախահայությանը անջատման իրավունք տրամադրել:




Comments