top of page

Կայացել է Ռոբերտ Քոչարյանի և Կարեն Կարապետյանի հանդիպումը

Jun 15, 2021
1 min read

Այսօր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։

Դաշինքից Anews.am-ին հայտնում են, որ քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։

Նշենք, որ մի քանի օր առաջ Կարեն Կարապետյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով այս ընտրություններում քվեարկել Ռոբերտ Քոչարյանի օգտին: Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իր հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանին կխնդրի վերադառնալ Հայաստան:

 
 
 

Comments


bottom of page