Կայացել է շախմատի Երևանի պատանիների առաջնությունը
Apr 3, 2021
1 min read

Տեղի ունեցավ Երևանի 2021թ-ի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության փակման հանդիսավոր արարողությունը:
Մինչ 8 տարեկան տղաների մրցապայքարում լավագույնը ճանաչվեց Սևակ Ափիկյանը, մինչև 10 տարեկանների՝ Տիգրան Դադասյանը, մինչև 12 տարեկանների՝ Վաչե Հովակիմյանը, մինչև 14 տարեկանների՝ Էդգար Հայրապետյանը:
Աղջիկների պայքարում մինչև 10 տարեկանների առաջնության հաղթող ճանաչվեց Գաբրիելա Հարությունյանը, մինչև 12 տարեկանների պայքարում՝ Մարիա Գալստյանը:
Լավագույն արդյունք ցուցաբերած մանսակիցները հնարավորություն ստացան մրցել ապրիլի 13-ից մեկնարկող Հայաստանի առաջնությանը:




Comments