top of page

Կամչատկայում ուղղաթիռի կործանման հետևանքով բոլոր զոհվածների մարմինները դուրս են բերել լճից

Aug 18, 2021
1 min read

Կամչատկայում ուղղաթիռի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների մարմինները դուրս են բերել Կուրիլյան լճից: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է տարածաշրջանի ղեկավար Վլադիմիր Սոլոդովը:

Մի-8 ուղղաթիռը, որում 16 մարդ էր գտնվել, այդ թվում՝ 13 ուղեւոր, կործանվել էր եւ ընկել Կուրիլյան լիճը: Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել:

8 մարդ փրկվել է, մնացածի մարմինները դուրս են բերվել լճից:

 
 
 

Comments


bottom of page