top of page

Կամերային տանը կանցկացվի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո

Apr 13, 2021
1 min read

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 14-ին, ժամը 19:00 կկազմակերպվի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո։ Երեկոյին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։

Որպես մենակատարներ հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը, դաշնակահար Նարինե Ենգիբարյանը և ջութակահար Աստղիկ Վարդանյանը։

Երեկոյի ընթացքում տեղի կունենա Տաթև Ամիրյանի The Birth of the Eternal (Հավերժականի ծնունդը) Դաշնամուրի, լարայինների և հարվածայինների համար գործի համաշխարհային պրեմիերան։

Կհնչեն նաև Էդուարդ Հայրապետյանի Պոստլյուդ, Լորիս Ճգնավորյանի Սերենադ 12 լարայինների համար, Միխայիլ Կոկժաևի Կոնցերտինո բլյուզի ոճով՝ դաշնամուրի և լարայինների համար, Ստեփան Շաքարյանի На волнах блюза (Բլյուզի ալիքների վրա) ստեղծագործությունները։

 
 
 

Comments


bottom of page