Կամավորագրվելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը կպահպանվի
Oct 9, 2020
1 min read

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ռազմական դրություն հայտարարելու իրավիճակով։
Ըստ նախագծի՝ կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, այդ ժամանակահատվածում աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ:




Comments