top of page

Կա աշխատանք, առանց որի անհնար է հանրության հիմնարար բարեկեցությունը․ Թորոսյան

May 1, 2020
1 min read

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհավորում եմ բոլորիս և հատկապես բուժաշխատողների Աշխատանքի օրը։

Առանց աշխատանքի չէր լինի մարդու էվոլյուցիան, չէր լինի նաև քաղաքակրթության զարգացումը։ Կարևոր է բոլորի աշխատանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր։ Բայց կա աշխատանք, առանց որի անհնար է հանրության հիմնարար բարեկեցությունը։ Այդպիսին է բուժաշխատողների աշխատանքը։ Այն կարևոր է միշտ, սակայն միշտ չէ, որ պատշաճ գնահատվում է։ Այս ճգնաժամային իրավիճակում ակնառու երևում է նրանց ակնհայտ նվիրումը` ուղղված մարդկային կյանքեր փրկելուն։ Հայաստանի և աշխարհի բոլոր բուժաշխատողներին տոկունություն և համբերություն եմ մաղթում, որպեսզի դիմակայենք կորոնավիրուսով պայմանավորված այս համամարդկային մարտահրավերը։ Ես հոգով և մտքով ամեն պահի ձեզնից յուրաքանչյուրի հետ եմ, ձեզ հետ ուրախանում եմ հաջողություններով և տխրում դժբախտություններից։ Ձեզ հետ կիսում եմ սերը առ հայրենիք և կարոտն առ ընտանիք։ Ձեզ հետ և ձեր շնորհիվ եմ հավատում մեր վաղվա ավելի լավ օրվան ու ժողովրդի բարեկեցությանը»։ 

 
 
 

Comments


bottom of page