Ծարավ Աղբյուրի տներից մեկում փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ
May 23, 2022
1 min read

Մայիսի 23-ին, ժամը 11։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի տներից մեկի ավտոտնակում օձ է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։




Comments