Ծառուկյանի վերաբերյալ որոշում կայացրել ենք, վաղը կհրապարակենք. Մակունց
Jun 15, 2020
1 min read

Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ավարտվեց է «Իմ քայլը» խմբակցության նիստը: Նիստից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնեց․
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու, ազատազրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունների վերաբերյալ որոշում «Իմ քայլը» խմբակցությունը կայացրել է, որը կհրապարակվի վաղը՝ փակ-գաղտնի քվեարկությամբ»։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողով, որով առաջարկում է համաձայնություն տալ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն, իսկ մյուսով նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն:




Comments