top of page

Ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ. Վարդանյան

Dec 16, 2021
1 min read

Երեկ ուշ երեկոյան ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Դավիթ Խաժակյանը դեռևս չենք միացել նախաձեռնությանը։

Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնենք մեր տեսակետը»։

 
 
 

Comments


bottom of page