top of page

Խրամորթում ականը պայթել է խաղաղ բնակչի տան բակում. Վիրավորում է ստացել մեջքից. Արցախի ՆԳՆ

Mar 10, 2022
1 min read

Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:

Ականը պայթել է տան բակում:

Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 
 
 

Comments


bottom of page