Խրախուսվել են զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիններն ու կամավորականները
Dec 18, 2020
1 min read

5-րդ զորամիավորման զորամասերից մեկում հրամանատարության կողմից խրախուսվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիններն ու կամավորականները։ Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին ու կամավորականներին արդյունավետ փոխգործակցության, ցուցաբերած քաջության և հայրենասիրության համար։




Comments