top of page

Խորհրդարանն ընթացիկ մոնիթորինգ է անում գործադիր իշխանության գործունեությունը. Մարուքյան

Sep 15, 2020
1 min read

Կորոնավիրուսի տարածումը կանխելու ու համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղությամբ կառավարության ու պարետատան միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ոսոմնասիրելու նպատակով պատգամավորների ¼-ի պահանջով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ: Խորհրդարանն այժմ քննարկում է նախագիծը: Նախաձեռնող խմբի ներկայացուցիչներից Էդմոն Մարուքյանն առաջարկեց, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ՝ 7 անդամ «Իմ քայլից», 3 անդամ՝ ԲՀԿ-ից, 2 անդամ՝ ԼՀԿ-ից: «Չեք կարծո՞ւմ, որ նման հանձնաժողով պետք է ստեղծել այն ժամանակ, երբ համավարակն ավարտվի, տեսնենք՝ աշխարհի մասշտաբով որո՞նք են եղել արդյունավետ-անարդյունավետ միջոցներ»,- հարցրեց Միքայել Զոլյանը: «Խորհրդարանն ընթացիկ մոնիթորինգ է անում գործադիր իշխանության գործունեությունը: Հիմա մենք մոնիթորիգ են անելու՝ մինչև այսօր ի՞նչ է եղել, բայց ընթացիկ մոնիթորինգ ենք ունենալու՝ ի՞նչ կլինի»,- արձագանքեց Մարուքյանը:

 
 
 

Comments


bottom of page