top of page

Խորհրդարանը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը. ՈՒՂԻՂ

Dec 10, 2020
1 min read

Խորհրդարանը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Արփինե Դավոյանի, Քրիստինե Պողոսյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենքի նախագիծը: Վլադիմիր Վարդանյանը երեկ նշել էր, որ օրենքի նախագծի ընդունմամբ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված ոչ պակաս քան 3 տարվա տվյալ դատարանի դատավորի փորձառության սահմանափակումը կհանվի` հնարավորություն տալով տվյալ պալատի այլ դատավորներին, ովքեր ունեն առնվազն երեք տարվա դատավորի փորձառություն և բավարարում են օրենի 134-րդ հոդվածով սահմանված մյուս պահանջներին, առաջադրվել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում:


 
 
 

Comments


bottom of page