top of page

Խորհրդարանը հավանություն տվեց 2022թ. պետական բյուջեի նախագծին

Dec 9, 2021
1 min read


ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին հավանություն տվեց 2022թ. պետբյուջեի նախագծին։ «Կողմ» քվեարկեց 65, «դեմ»՝ 19, «ձեռնպահ՝» մեկ պատգամավոր։ Պետբյուջեի նախագծին դեմ քվեարկեցին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Ավելի վաղ ընդդիմությունը քննադատել էր եկող տարվա պետբյուջեի նախագիծը։ Ընդդիմության կարծիքով՝ դրանում ներկայիս հետճգնաժամային իրավիճակում էլ նախատեսված չէ թոշակների եւ նպաստների բարձրացում, ինչն անթույլատրելի է։

 
 
 

Comments


bottom of page