Խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում
Feb 25, 2021
1 min read

«Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախաձեռնությամբ Ազվային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ արտահերթ նիստ է հրավիրվում երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված: Ընդ որում, նա դժվարացավ կոնկրետ ժամ նշել՝ ասելով միայն, որ այն կսկսվի մի քանի տեխնիկական հարցերի լուծումից հետո մի քանի ժամ անց:




Comments