top of page

խորհրդանշական բողոքի ակցիա Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց

Oct 25, 2020
1 min read


Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց հայերը խորհրդանշական բողոքի ակցիա են անցկացրել։

Սևազգեստ մասնակիցներն իրենց ձեռքին պահել էին պաստառներ, որոնց վրա գրված է եղել Արցախում զոհված հայ զինծառայողների անուններ և տարիքը։

Նշենք, որ այս օրերին Ֆրանսիայի հայ համայնքը բավական ակտիվ է` հոկտեմբերի 16-ին նրանք Փարիզից ավտոերթով եկել ու փակել են Ֆրանսիա-Բելգիա միջպետական մայրուղին։ Դրանից առաջ բողոքի ակցիա էին իրականացրել Փարիզում, Լիոնում և այլ քաղաքներում։


 
 
 

Comments


bottom of page