top of page

Խովաևը Բայրամովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը

Aug 31, 2021
1 min read

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը:

Ըստ հաղորդագրության՝ կողմերը նաև քննարկել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը և վստահություն ամրապնդող միջոցառումների իրագործումը:

Իգոր Խովաևը նախկին համանախագահին՝ Իգոր Պոպովին, փոխարինել է հուլիսին: Նա նշել է, որ իր այցը Բաքու ճանաչողական բնույթ ունի:

 
 
 

Comments


bottom of page