top of page

Խոսրովի անտառում ֆոտոթակարդում է հայտնվել Կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից

  • Jul 29, 2022
  • 1 min read

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ ներկայումս կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: Ընձառյուծին կարելի է հանդիպել հետևյալ վայրերում` Լայնատերև անտառներում և նոսրանտառներում Լեռնային տափաստաններում Մերձալպյան մարգագետիններում Ալպյան մարգագետիններում»:

 
 
 

Comments


bottom of page