«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ չի բռնկվել
Aug 25, 2019
1 min read

Օգոստոսի 23-ին ԱԻՆ հրդեհի բռնկման մասին կանչ էր գրանցվել։ Քաղաքացին տեղեկացրել էր, թե այրվողը «Խոսրովի անտառ» պետական արգելոցն է։
ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը այս առիթով հայտնեց, որ հրդեհը Խոսրովի անտառում չէ, այլ նրա հարավային մասում գտնվող Մեղրասար կոչվող տարածքում։
Նշենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը ևս տարածել էր հայտարարություն՝ հորդորելով ապատեղեկատվություն չտարածել։
«Հրդեհը պետական արգելոցի տարծքում չէ, այլ պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում: Ներկա պահին արգելոցի ողջ անձնակազմը տնօրենի գլխավորությամբ և ԱԻՆ աշխատակիցների հետ գտնվում են հրդեհի վայրում՝ փորձելով մեկուսացնել հրդեհը, որպեսզի այն չտարածվի դեպի արգելոց»,- ասված էր հայտարարության մեջ։




Comments