Խոստանում եմ, որ Նիկոլին հաշված օրեր են մնացել. Իշխան Սաղաթելյան

«Վաղը շարունակում ենք մեր երթը, այն կմեկնարկի ժամը 17։00-ին՝ Կրկեսի մոտից, որի ժամանակ կանգ ենք առնելու Դատախազության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության շենքերի դիմաց»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած «Արժանապատվության երթի» ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով․ «Դատախազության առջև մենք կոչ ենք անելու, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակներում դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի Նիկոլ Փաշինյանին և նրան ձերբակալել: Մենք երթ ունենք նաև հինգշաբթի, իսկ շաբաթ օրը հանրահավաք և սգո երթ ունենք»։
Սաղաթելյանը նշեց, որ ամեն օր լինելու են զանգվածային նոր գործողություններ։ «Մենք կվերադարձնենք մեր արժանապատվությունը և միասին կկառուցենք մեր երազանքի երկիրը»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ առաջիկա 10 օրերին հասնելու են իրենց նպատակին։ «Նոր տարին առանց Նիկոլի»,- խոստացավ քաղաքական գործիչը։
Ես շարժման անունից ձեզ խոստանում եմ, որ Նիկոլ Փաշինյանին մնացել են հաշված օրեր: Եթե Նիկոլը ինքնակամ շատ արագ չհեռանա, ապա մենք պաշտոնը կհեռացնենք իրենից: Առաջիկայում մենք յուրաքանչյուր օր մենք իրականացնելու ենք բողոքի անհնազանդության զանգվածային գործողություններմ եը հասնելու ենք մեր նպատակին»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանն ու հավելեց. «Նոր տարին առանց Նիկոլի»:




Comments