top of page

Խոշոր հրդեհ է բռնկվել Դիլիջանի անտառներում

Mar 12, 2020
1 min read

Մարտի 11-ին, ժամը 19:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երկրորդ ոլորանին հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 22:45-ին: Մոտ 2 հա անտառածածկ տարածքում այրվել են 7 սոճի, 30 կաղնի և բողի, ջերմահարվել՝ 40 սոճի

 
 
 

Comments


bottom of page