top of page

Խնդրում ենք տարածել լուրերը, որ հայերն Արցախում հարձակման են ենթարկվել. Քիմ Քարդաշյան

Sep 27, 2020
1 min read

Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։

«Խնդրում ենք տարածել լուրերը, որ հայերն Արցախում հարձակման են ենթարկվել։ Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, որոնք վտանգում են իրենց կյանքերը՝ պաշտպանելու Արցախը և Հայաստանը: Լուրերը ապակողմնորոշող են, և դրանք «բախումներ» չեն: Հայաստանը զոհ է դարձել Ադրբեջանի կողմից չհրահրված հարձակումների և նրանց ուղեկցող կանխատեսելի ապատեղեկատվական արշավի: Ադրբեջանն արգելափակում է սոցիալական լրատվամիջոցները՝ բացառությամբ պատերազմի քարոզչության: Մեզ միջազգային դիտորդներ են անհրաժեշտ, որպեսզի ուսումնասիրեն և ձեռնարկեն միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցառումներ` անհարկի սրացումն ու ողբերգությունը կանխելու համար: Խնդրում ենք անցնել anca.org/alertմ որպեսզի Սպիտակ տունը և Կոնգրեսը կոչ անեն Բաքվին դադարեցնել ցանկացած հարձակողական ուժի կիրառում, որպեսզի դադարեցվի ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ, և զգուշացվի Թուրքիային, որ դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու»,- գրել է նա:


 
 
 

Comments


bottom of page