top of page

Խնածախում և Ստեփանակերտում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում. ԱՀ ԱԻՊԾ

Nov 28, 2020
1 min read

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են. «Իրազեկում ենք, որ այսօր՝ ժամը 11։45-ին Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում և Ստեփանակերտի Կրկժան թաղամասում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում։

ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը զենք-զինամթերքը հավաքել են բնակավայրերին հարող տարածքներից։

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Սակրավորներն են աշխատում։

Միաժամանակ հորդորում ենք որևէ զենք կամ անծանոթ իր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն։

 
 
 

Comments


bottom of page