top of page

Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում սպասվում է տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծում

Dec 19, 2020
1 min read


Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում սպասվում է տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:

Ծառայության սակրավորական ջոկատները և հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը շարունակում են զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման գործընթացը:

Ուստի, պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Մանրամասների համար զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն:

 
 
 

Comments


bottom of page