top of page

Խափանման միջոցի որոշումը պետք է կայացվի անհապաղ և դրան տրվի լուծում. Էրիկ Ալեքսանյան

Sep 25, 2021
1 min read

Սպասելի էր դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասով դատարանի որոշումը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 25-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Որովհետեւ, այո, նախադրյալներ կար դատաբժշկական փորձաքննություն նշանակելու եւ պարզեու, թե արդյոք առկա են կառավարության որոշմամբ սահմանված հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ: Բայց անհասկանալի էր դատարանի որոշումը խափանման միջոցի հետ կապված: Անհասկանալի էր այն հանգամանքով պայմանավորված, որ խափանման միջոցի որոշում հետաձգելու առումով, անկեղծ ասած, ես գործնականում առաջին անգամ եմ տեսնում: Խափանման միջոցի որոշումը պետք է կայացվի անհապաղ եւ դրան տրվի լուծում, այսինքն կամ փոխվում է խափանման միջոցը, կամ չի փոխվում: հետաձգել մինչեւ էական հանգամանքների պարզումը խափանման միջոցի տեսնկյունից, առաջին անգամ եմ տեսնում: Չեմ հասկանում, թե դատարանը այս որոշումը ինչպես է իրավական ակտով պատճառաբանելու»,- ասաց նա:

Փաստաբանը հայտնեց, որ հետագա քայլերը կորոշեն դատարանի որոշումն ամբողջական ստանալուց հետո եւ կասկած չունի, որ կբողոքարկեն այն:

Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ փորձաքննությունը բավական երկար ժամանակ է պահանջելու, այն կտեւի մոտ 2 ամիս, ինչն էլ կարող է շատ ուշ լինել մարդու առողջության համար:

«Այսինքն ի՞նչ է նշանակում, անձը պետք է անպայման ընկնի կոմայի մեջ, առողջական վիճակը պետք է վատթարանա, որ նոր պետությունը հասկանա, որ լուրջ խնդրի հետ գործ ունեն: Իմ ամբողջ ասածն այսօր այն էր, որ մենք թույլ չտանք ուշացված արդարադատություն, մեզ պետք չի ուշացված արդարադատություն, մենք արդեն տեսանք ուշացված արդարադատության արդյունքը, էս է իրենց մարդասիրությունը, սահմանադրությամբ ամրագրված առողջության իրավունքի բարձր արժեքը»,-ասաց փաստաբանը` ընդգծելով, որ Չարչյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում:

 
 
 

Comments


bottom of page