Խաչատուր Սուքիասյանը ՔՊ ցուցակով կմասնակցի արտահերթ ընտրություններին
May 24, 2021
1 min read

Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ համամասնական ցուցակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:
«Հարգելի գործընկերներ, ի պատասխան մի շարք ԶԼՄ-ների հարցումների, հայտնում եմ, որ Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ համամասնական ցուցակով:
Այլ մանրամասների մասին կտեղեկացնենք առաջիկայում»,- գրել է նա։




Comments