top of page

Խաղաղապահ դասակը վերադարձել է Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող զորավարժությունից

May 21, 2019
1 min read


ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-ից 16-ը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետությունում անցկացված «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը, որին ներգրավված էին 5 երկրների շուրջ 300 ներկայացուցիչներ:

«Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մասնակցել է առաջին անգամ՝ ուժերը չափելով ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի (Թենեսի նահանգ), Ռումինիայի,

Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Հայ զինծառայողները պատվով կատարել են առաջադրված խնդիրները, արժանացել գերազանց մասնակցության հավաստագրերի:

 
 
 

Comments


bottom of page