Լուսինե Աբգարյանը մերժեց իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը
Dec 18, 2019
1 min read

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Այսպիսով, Լուսինե Աբգարյանը մերժեց իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը:
Հիշեցնենք՝ նախորդ նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի նիստը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին։
Դատական նիստը շարունակվում է։




Comments