top of page

Լուսադեմին ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և տարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին

Nov 5, 2020
1 min read

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։


Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։


Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են»

 
 
 

Comments


bottom of page