Լուկաշենկոն չի ժխտում, որ երկար ժամանակ է «նույն աթոռին»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ժխտում, որ իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է, այնուամենայնիվ, նա չի պատրաստվում հեռանալ, քանի որ այժմ միայն նա կարող է «պաշտպանել բելառուսներին»: Լուկաշենկոյի այս կարծիքը մեջբերել է «Ռոսիա-1» հեռուստաընկերության թղթակից Եվգենի Ռոժկովը, որը մասնակցել է Լուկաշենկոյի հետ հարցազրույցին:
Լուկաշենկոն չի նշել, թե ինչից է անհրաժեշտ պաշտպանել բելառուսներին:
Միաժամանակ, նա շեշտել է, որ «հենց այնպես չի հեռանա»: Այս խոսքերը մեջբերել է Говорит Москва ռադիոկայանի գլխավոր խմբագիրը, որը նույնպես մասնակցել է հարցազրույցին: «Ես պարզապես չեմ հեռանա: Ես Բելառուսը զարգացրել եմ արդեն քառորդ դար: Ես հենց այնպես չեմ թողնի այդ ամենը: Բացի դրանից՝ եթե ես հեռանամ, իմ կողմնակիցներին կկոտորեն»,- ասել է Լուկաշենկոն: Նա նաև ասել է, որ պատրաստ է բարեփոխել Սահմանադրությունը, որից հետո չի բացառել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:




Comments