top of page

Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Mar 11, 2022
1 min read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ուղեւորվել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացրել է Sputnik Беларусь գործակալությունը։

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն»,- նշվել է հաղորդագրությունում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, մարտի 11-ին Մոսկվայում տեղի կունենան Լուկաշենկոյի բանակցությունները Պուտինի հետ։ Երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը, միութենական կորպորացիայի զարգացումը, տնտեսական փոխգործակցությունը պատժամիջոցների ճնշման պայմաններում։ Օրակարգում է նաեւ իրադրությունը տարածաշրջանում եւ Ուկրաինայում։

 
 
 

Comments


bottom of page