top of page

Լուկաշենկոն կոչ է արել ուժեղացնել քաղաքական համագործակցությունը ՀԱՊԿ-ում

May 16, 2022
1 min read


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերներին կոչ է արել ամրապնդել համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում։ «Մեր դեմ հիմա հիբրիդային պատերազմ է ծավալվում, որի հիմնական բաղադրիչը տեղեկատվական պատերազմն է։ Դրան դիմակայելու համար պետք է առավելագույնս օգտագործել տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին 2017 թվականի ՀԱՊԿ համաձայնագրի ներուժը։ Մենք պետք է լրջորեն մտածենք եւ միգուցե հետեւենք Չինաստանի ուղուն տեղեկատվական պատերազմում, հատկապես ինտերնետում»,- ասել է նա՝ երկուշաբթի օրը ելույթ ունենալով կազմակերպության գագաթաժողովում։ Լուկաշենկոն նաեւ կոչ է արել ՀԱՊԿ երկրներին աշխատել «տեղեկատվական տարածքում մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ, ներառյալ կեղծիքի եւ ապատեղեկատվության դեմ պայքարը»։ Նա կարեւոր է համարում «ՀԱՊԿ-ի առավել ակտիվ առաջմղումը սոցիալական ցանցերում, որոնք ինտենսիվորեն օգտագործվում են արեւմտյան հակառակորդների կողմից»։ Բելառուսի նախագահն ասել է, որ տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրները պետք է վերապահվեն «[անդամ երկրների] բոլոր արտաքին գործերի նախարարություններին, հատուկ ծառայություններին եւ ՀԱՊԿ քարտուղարությանը»։ Լուկաշենկոն ասել է, որ Արեւմուտքի դժոխային պատժամիջոցներից կարելի էր խուսափել, եթե ՀԱՊԿ երկրները միասնական ճակատով դուրս գային դրանց դեմ։

 
 
 

Comments


bottom of page