Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը
Jan 4, 2023
1 min read

Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը աջակցություն է հայտնել քաղաքի հայ համայնքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ «Ես աջակցում եմ Լոս Անջելեսի հայ համայնքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Մենք պետք է հստակ ցույց տանք մեր հավատարմությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին։ Սա ճգնաժամ է, եւ անգործությունը կարող է միայն խորացնել այն։ Վտանգված է մարդկանց կյանքը»,- գրել է Բասն իր թվիթերյան միկրոբլոգում։




Comments