top of page

Լոռու ՄՓՎ փորձագետը՝ հաշմանդամային բազկամարտի առաջնության հաղթող

Apr 9, 2021
1 min read


Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կազմակերպած հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնությունում 65 կիլոգրամ քաշային կարգում աջ և ձախ ձեռքերով առաջին տեղ է զբաղեցրել Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ փորձագետ Հարություն Մխիթարյանը՝ պարգևատրվելով դիպլոմներով, մեդալներով և գավաթներով: Մրցաշարն անցկացվել է բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համապատասխան: Մասնակցել է հաշմանդամություն ունեցող 64 մարզիկ` Հայաստանից և Արցախից։ Առաջնությունն իրականություն է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Հաղթող ճանաչված Հարություն Մխիթարյանը 6 տարի առաջ է սկսել զբաղվել բազկամարտով. Հայաստանի բազմակի չեմպիոն է, Համաշխարհային առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր է:

 
 
 

Comments


bottom of page