top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լոռու մարզում 251 դեպք է գրանցվել. 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են. մարզպետ


Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում: Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք1 մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով: Այսօր առավել քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ հանուն մեր ընկերների, մեր հարազատների: Պարտավոր ենք կրել դիմակ, փրկել կյանքեր՝ մեր ծնողների ու մեր երեխաների կյանքերը»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page