«Լոռի» ՖԱ-ի 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Aug 23, 2020
1 min read

«Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ երեկ ակումբի ամբողջ անձնակազմն անցել է PCR թեստավորում: «Ցավոք, 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի մոտ քիչ առաջ հաստատվել է COVID-19 կորոնավիրուս։
Դրական թեստավորվածները մեկուսացված են։ Այլ մանրամասների մասին կհայտնենք ավելի ուշ»,- ասված է հայտարարությունում։




Comments