Լոնդոնն արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով
Dec 20, 2021
1 min read

Լոնդոնի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով։ Ռադիո SRF-ին այս մասին պատմել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը։ Նա նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայում գրանցվել է օմիկրոն շտամով վարակման 10 059 նոր դեպք։ Ջավիդը նշել է, որ օմիկրոնի շտամն արդեն գերիշխում է երկրում, որին բաժին է հասնում բոլոր կորոնավիրուսային վարակների 60 տոկոսը: Ըստ SRF-ի՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունում քննարկումներ են ընթանում նոր, ավելի խիստ հակակորոնավիրուսային սահմանափակումների շուրջ։




Comments