Լյուքսեմբուրգի օրենսդիրը գործադիրին կոչ է անում չսատարել Ադրբեջան-ԵՄ կապերի խորացմանը
Nov 11, 2021
1 min read

Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը չսատարել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը, մինչև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք չհայրենադարձվեն։
Այս մասին տեղեկանում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:





Comments