top of page

ԼՂ-ում ռուս խաղաղապահներն անցկացնում են Ստեփանակերտի սոցիալապես նշանակալի օբյեկտների ականազերծում

Jan 4, 2021
1 min read

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում սոցիալապես նշանակալի տարածքներում պայթյունավտանգ առարկաների (դպրոցներ, այգիներ, բժշկական հիմնարկներ եւ սպորտային օբյեկտներ) մաքրման եւ ականազերծման աշխատանքները: Այդ մասին հաղորդում են ՌԴ ՊՆ-ից:

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 414 հեկտար տարածք, շուրջ 160 կմ ճանապարհ, 617 շինություն, որոնցից 22-ը սոցիալապես նշանակալի օբյեկտներ են: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է շուրջ 19 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերվել են պայթյունավտանգ առարկաներ, եւ չպայթած ռազմամթերքը դուրս է բերվում եւ ոչնչացվում հատուկ փորձադաշտում: Ռազմամթերքը, որն անհնար է տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անհրաժեշտ անվտանգության միջոցները:

 
 
 

Comments


bottom of page