top of page

ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն գրանցվել․ ՌԴ ՊՆ

Mar 29, 2022
1 min read

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ինչպես ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, 27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։ ՌԴ ՊՆ-ն նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Պարեկություն է իրականացվել հինգ երթուղիներով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում եւ Լաչինի միջանցքում։ Նշվում է, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է անդադար փոխգործակցությունն Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։

 
 
 

Comments


bottom of page