top of page

ԼՂ հակամարտության գոտում 52 սիրիացի վարձկան է սպանվել. #TheWashingtonPost

Oct 15, 2020
1 min read

ԼՂ հակամարտության գոտում զոհվել է առնվազն 52 սիրիացի վարձկան. նրանց մարմինները տեղափոխել են Թուրքիա, որտեղից մտադիր են տեղափոխել Սիրիա և հանձնել հարազատներին, հաղորդել է The Washington Post-ը: Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ վարձկանները սեպտեմբերի կեսերից հակամարտության գոտի են ուղևորվել 100 հոգանոց խմբերով։ Պարբերականի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ տարածաշրջան են մեկնել հարյուրավոր մարդիկ, սակայն «տասնյակներն արդեն վերադարձել են՝ կատաղի մարտերից անհանգստացած»:

     Վարձկաններից մեկը պարբերականին ասել է, որ իրենք ամսական ստանում են մինչև 2 հազար դոլար։

 
 
 

Comments


bottom of page