top of page

ԼՂ-ի թեման, իսկապես, շոշափվել է. Պեսկովը՝ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մասին

Nov 9, 2020
1 min read

«Ռուսական կողմը նախկինի պես բոլոր հնարավոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ հակամարտությունը կարող է ռազմական լուծում ունենալ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի մեկնաբանել թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար: Պեսկովի խոսքով՝ Կրեմլի մամուլի ծառայությունը արդեն հայտնել է այն թեմաների մասին, որոնք քննարկել են Պուտինն ու Էրդողանը։      «Ես այդ տեղեկատվությանն ավելացնելու ոչինչ չունեմ։ Ղարաբաղի թեման իսկապես շոշափվել է»,- ասել է Պեսկովը։

 
 
 

Comments


bottom of page