top of page

Լիտվան Ուկրաինային 20 հատ M113 զրահափոխադրիչներ կտրամադրի

May 25, 2022
1 min read


Լիտվան Ուկրաինային 20 հատ M113 զրահափոխադրիչներ, ինչպես նաեւ ռազմական բեռնատարներ եւ ականազերծող մեքենաներ կփոխանցի, ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ «Մեր եւ դաշնակիցների կողմից համակարգված օգնությունը որոշիչ գործոն է Ուկրաինայի հաղթանակի համար»,- ասվում է պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասի հայտարարության մեջ: Սարքավորման ընդհանուր արժեքը կազմում է 15,5 մլն եվրո։ Ավելի վաղ Լիտվան Ուկրաինային 100 մլն եվրոյի չափով ռազմական օգնություն էր տրամադրել, հավելել են նախարարությունից։

 
 
 

Comments


bottom of page