top of page

Լիտվան կարող է փակել Կալինինգրադի մարզի գազամատակարարումը

Jun 22, 2022
1 min read


Կալինինգրադի մարզում տարանցման սահմանափակումներից հետո Լիտվան կարող է փորձել փակել մարզի գազամատակարարումը, գրել է խորվաթ լրագրող Անտուն Ռոշան Advance-ի հոդվածում՝ հղում կատարելով աղբյուրներին։ Հոդվածի հեղինակը նշել է, որ Վիլնյուսը կարող է օգտվել այն բանից, որ «Մինսկ-Վիլնյուս-Կաունաս-Կալինինգրադ» խողովակաշարն անցնում է լիտվական տարածքով։ «Բացի այդ, գազը Կալինինգրադ գալիս է նաեւ Լիտվայով անցնող գազատարներով։ Որոշ աղբյուրների կարծիքով՝ շուտով նաեւ կդադարեցվեն գազամատակարարումները»,- գրել է Ռոշան։ Նա նշել է, որ Լիտվան կարող է տեղի ունեցողը ներկայացնել որպես ԵՄ պատժամիջոցների կատարում, բայց Մոսկվան դա կարող է գնահատել որպես Վիլնյուսի հակառուսական քայլ։ «Արդյո՞ք ՆԱՏՕ-ին անդամակցությունը Լիտվային բավականաչափ վստահություն հաղորդում է, թե՞ նա, չնայած անդամակցությանը, կրակի հետ է խաղում»,- նշել է լրագրողը։

 
 
 

Comments


bottom of page