Լիտվայի նախագահն առաջադրել է Տիխանովսկայային Խաղաղության Նոբելյան մրցանակի
Jan 31, 2021
1 min read

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան առաջադրել է բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայային Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է ինքը՝ Տիխանովսկայան:
«Անհավանական պահ է: Շնորհակալ եմ Նաուսեդային ինձ եւ ամբողջ բելառուսցի ժողովրդին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար: Դա Բելառուսի հետ համերաշխության եւ ազատության համար մեր խաղաղ պայքարի հիանալի առաջադրում է»,-գրել է Սվետլանա Տիխանովսկայան:




Comments